|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ավելի քան 2800 մարդ ստիպված է եղել լքել իր տունը Տրիպոլիի մերձակայքում ընթացող մարտական գործողությունների պատճառով: Այդ մասին հայտնում է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ գործողությունները մեկնարկել են ապրիլի 5-ին: Լիբիայի ազգային բանակը, մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, փորձում է գրավել մայրաքաղաք Տրիպոլին:
Ավելի վաղ հայտնել ենք նաև, որ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ուժերը ռմբակոծել են Հաֆթարի վերահսկողության տակ գտնվող միակ ավիաբազան: