|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ընտանեկան հարցերով ավստրալական դատարանը թույլ է տվել 10-ամյա Ջեմմիին փոխել սեռն ու աղջիկ դառնալ:
Վերջին 2 տարիներին, տղան հագնվում է աղջկա պես եւ իրեն պահում որպես փոքրիկ սրտակեր: 3 տարեկան հասակում նա նույնիսկ ասել է մորը. «Շատ դժվար է ձեւացնել, թե տղաս ես»:
Ջեմմիի ծնողները, հոգեբաններն ու բժիշկները երկյուղում են, որ սեռական հասունացմանը զուգընթաց երեխան կարող է հոգեկան խանգարումներ ունենալ, անգամ` ինքնասպան լինել, հետեւաբար պնդում են, որ տղայի սեռը շուտափույթ պետք է փոխվի:
Ջեմմիի ընտանիքի փաստաբանը հայտարարել է, որ տղային արդեն թույլատրել են տղամարդու հորմոնների աճը կասեցնող դեղորայք ընդունել: 16-ամյա տարիքում արդեն աղջիկ դարձած Ջեմմին կանցնի բուժման երկրորդ փուլը` մարմնին կանացիություն հաղորդելու նպատակով: