|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ օրենք է ստորագրել, որ երաշխավորում է հոգեկան խանգարումներ ունեցողների դատական պաշտպանությունը. տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես` օրենքն արգելում է դատարաններին միայն դատա-բժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա հոգեկան հիվանդ ճանաչել մարդուն: Բացի այդ, անաշխատունակ ճանաչված քաղաքացին կարող է բողոքարկել դատարանի այդ որոշումը:
Օրենքը մշակվել է Սահմանադրական դատարանի` մի քանի բողոքների հիման վրա կայացված որոշմամբ: Օրինակ` բողոքողներից մեկը խնդրել էր հակասահմանադրական ճանաչել այն օրենքները, որոնք հնարավորություն էին տվել նրա խնամակալին իրեն անաշխատունակ ճանաչել եւ հոգեբուժարան տեղավորել` առանց այդ որոշումները դատարանում բողոքարկելու իրավունքի: