|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տոսկանան դարձել է Իտալիայի առաջին տարածաշրջանը, որն իր տուրիստական պաշտոնական կայքում բացել է Gay Friendly բաժինը` այն վայրերի քարտեզով, որտեղ արվամոլների համար ստեղծված են հանգստի ամենաբարենպաստ պայմանները:
Ապրիլի սկզբից մոտ 100 հյուրանոցներ, ռեստորաններ, ծովափեր ու գիշերային ակումբներ միացել են այդ նախաձեռնությանը` գրանցվելով կայքում. տեղեկացնում է mignews.com-ը:
Այսօր այդ նախագիծը ներկայացվել է լրագրողներին, նշվել է, որ «արվամոլ հասարակության հանդեպ նման ուշադրությունը վկայում է, որ Տոսկանան ազատ տարածաշրջան է, խտրականության եւ նախապաշարմունքների հակառակորդ»:
Ի դեպ, Gay Friendly բաժնում գրանցված հաստատությունները միայն արվամոլների համար չեն, դրանք ուրախ կլինեն ընդունել ցանկացած զբոսաշրջիկի: