|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է «Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի» եւ «ՉԱՊ» ՍՊԸ –ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի» միացյալ գործերով դատաքննությունը:
Վճիռը հերթական անգամ փաստում է, որ իշխանությունների արշավը, ուղղված անկախ լրատվամիջոցների դեմ, շարունակվում է: Դատարանը բավարարել է Գյումրու քաղաքապետարանի հայցը եւ պահանջել մեկամսյա ժամկետում ապամոնտաժել «ՉԱՊ» ՍՊԸ-ին պատկանող ալեհավաքը: Իսկ «ՉԱՊ» ՍՊԸ-ի («Գալա» հեռուստաընկերություն)` անվճար հարկադիր սերվիտուդ սահմանելու պահանջով հայցը դատարանը մերժել է:
Այս գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նման որոշում էր կայացրել դեռեւս 2008-ին: Նույն վճիռն էր կայացրել նաեւ Վերաքննիչ դատարանը, սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել էր Վերաքննիչի որոշումը եւ գործը դարձյալ ուղարկել ընդհանուր իրավասության դատարան: