|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Բեկթաշյանը մերժեց «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի հայցը, որով ձեռնարկատերը պահանջում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով (ակնհայտ սուտ մատնություն կատարելը ) քրեական գործ հարուցել «Յունիբանկի» վարչության նախագահ Վ. Աթայանի նկատմամբ:
Մանվել Տեր-Առաքելյանը նշեց, որ դատական ակտը ստանալուց հետո փաստաբանների հետ կխորհրդակցեն և կորոշեն` բողոքարկել, թե` ոչ: