|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը այսօր մերժեց ԵՊԼՀ նախկին ռեկտոր Ս. Զոլյանի հայցն ընդդեմ կրթության եւ գիտության նախարարության: Սուրեն Զոլյանի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը, սակայն, վճիռը բողոքարկելու է վերաքննիչ դատարանում:
Հիշեցնենք, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այս տարվա ապրիլի 17-ին հրաման ստորագրեց «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որի համար հիմք են ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ 160-Ա և 2012 թվականի ապրիլի 17-ի թիվ 173-Ա հրամանները։