|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր օմբուդսմենի Շիրակի տարածքային գրասենյակի ներկայացուցիչները այցելել են «Գալա» հեռուստաընկերության Գյումրու գրասենյակ, որտեղ հանդիպել են հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Վահան Խաչատրյանի հետ. հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Պաշտպանը մտահոգված էր ընտրությունների օրը «Գալա» հեռուստաընկերության կայքի խափանման համար։
Օմբուդսմենի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ «Գալա» հեռուստաընկերության սեփականատերը հրաժարվել է դիմում ներկայացնել պաշտպանին՝ պատճառաբանելով, որ չի վստահում ոստիկանությանը և կասկածում է, որ կպատժվեն այն անձինք, որոնք խափանել են լրատվամիջոցի բնականոն աշխատանքը։
Պաշտպանի աշխատակազմն այժմ ամփոփում և վերլուծում է նախագահի ընտրությունների վերաբերյալ ստացված 253 ահազանգերը, որոնցից առանձնացվում են գոնե առերևույթ հիմնավոր ահազանգերը: Առերևույթ հիմնավոր ահազանգերի վերաբերյալ ՄԻՊ-ը պատրաստում է գրություն ՀՀ ոստիկանապետին։