|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Շուտով կմեկնարկեն մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի պարզեցման վերաբերյալ Հայաստան-ԵՄ բանակցությունները: Այդ մասին խոսվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ԵՄ փորձագետների հանդիպման ժամանակ:
Վերջիններս նշել են, որ գործընթացը կծավալվի մի քանի փուլերով. Հայաստանի իշխանություններին նախ կներկայացվի համաձայնագրի նախնական տարբերակը, ապա կընթանան 3-4 փուլից բաղկացած բանակցություններ, իսկ համաձայնագրի տեքստի վերաբերյալ վերջնական համաձայնության ձեռքբերումումից հետո կողմերը կվավերացնեն փաստաթուղթը: