|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Կառավարության այսօրվա նիստում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի` հունվարի 1-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների նկատմամբ մուտքի վիզայի պահանջի վերացումը պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարական նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրի 28-րդ կետով, որի համաձայն` երկու կողմերը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը` հաստատելով ազատ վիզայի ռեժիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար, ինչպես նաև 10 տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:
Նախագծի նպատակն է ազատականացնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերություններն ԱՄՆ հետ, նպաստել ԱՄՆ քաղաքացիների` Հայաստան այցերի աճին: