|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ճապոնական Կյուսյու կղզում արդեն քանի օր է` մոլեգնում է Սինմոե հրաբուխը: Վերջին 52 տարում քուն մտած «հրեշը» սկսել է ժայթքել ու դուրս է նետել մոխրի ու ծխի երեք կիլոմետրանոց մի սյուն: 500 ընտանիք կամ 1,1 հազար մարդ ստիպված են եղել գիշերն անցկացնել էվակուացիոն կետում:
Օդերեւութաբանական վարչության գնահատումներով` հրաբխի խառնարանում լավայի գմբեթն արդեն 500 մետր պարագիծ ունի: Հրաբխից 50 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքների վրա թափվող հրաբխային մոխրի պատճառով անցած շաբաթ հետաձգվել են ավիաչվերթները, դադարեցվել է ավտո- եւ երկաթուղային երթեւեկությունը:
Մասնագետներն առայժմ չեն կարող ասել, թե որքան կտեւի լեռան ակտիվությունը. VIII դարի սկզբին Սինմոեն մեկուկես տարի շարունակ մոխիր էր լցնում շրջակա քաղաքների վրա: