|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Եվրասիայի ամենաբարձր հրաբուխը՝ Կլյուչևսկոյը, որը գտնվում է Կամչատկայում, այսօր առավոտյան սկսել է ժայթքել՝ հրաբխային «պայթուցիկներ» արտանետելով: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտին:
Նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Կամչատկայում երկրաշարժ է եղել՝ 5,7 մագնիտուդով, ցնցումից հետո հրաբխի խառնարանում լուսավորություն է նկատվել: Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ալեքս Օզերովի փոխանցմամբ՝ ժայթքումը սկսվել է հրաբխի գագաթային խառնարանում, արտանետումները լինում են մինչր մեկ ժամում 10 պայթյուն հաճախականությամբ: