|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեքսիկայի հարավում գտնվող Պոպոկատեպետլ հրաբուխը 3,5 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել: Այս մասին հայտնում է vallartadaily.com-ը`վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության հայտարարությունը:
Նշվում է, որ մոխրի արտանետումից հետո հրաբուխը շարունակել է ակտիվությունը՝ մինչև 800 մետր գազ արտանետելով: Տեղի իշխանությունները նախազգուշացրել են բնակչությանն ու զբոսաշրջիկներին` չմոտենալ լեռանը` ծայրահեղ վտանգավորության նկատառումներով:
Ներկա պահին հրաբխի արտանետումներն ու ակտիվությունը հավելյալ վտանգ են ներկայացնում օդի ուժեղ աղտոտվածության պատճառով, որը գրանցվել է անցած շաբաթ մայրաքաղաք Մեխիկոյի հարթավայրային շրջանում:
Պոպոկատեպետլ (ացտեկների լեզվով`«ծխացող լեռ») հրաբուխն ունի 5400 մետր բարձրություն: Այն համարվում է Մեքսիկայի խորհրդանիշերից մեկը:
Տեսանյութը`ստորև: