|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 17-ին`ժամը 15:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով արտաքին լուսավորման 2 սյուն պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով երկկողմանի անանցանելի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ջոկատը:
Փրկարարնեը սահմանազատել են տարածքը, ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել սյուները և իրականացրել հերթապահություն՝ մինչ համապատասխան ծառայության աշխատակիցների մոտենալը։