|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որը դատապարտում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը բոյկոտելու Սերժ Սարգսյանի որոշումը։
«Փոխանակ օգտագործելու աշխարհի ամենահեղինակավոր եւ ազդեցիկ կազմակերպություններից մեկի հարթակը Հայաստանի եւ ԼՂՀ դիրքորոշումը հնչեցնելու, հնարավորության դեպքում աննպաստ ձեւակերպումները փոխելու նպատակով, Սերժ Սարգսյանը որդեգրել է երկչոտ եւ անպատասխանատու կեցվածք, որը հարիր չէ ինքնիշխան պետությանը։
Լինելով միջազգային հանրության լիիրավ անդամ, Հայաստանը մշտապես պետք է իր գործուն մասնակցությունը ունենա բոլոր միջազգային կազմակերպությունների շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին` իր ներդրումը բերելով միջազգային խաղաղությանը եւ կայունությանը»,- ասցած է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: