|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հոկտեմբերի 25-ին դիմակավորված՝ անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարշալ Խուդյակովի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղից գողություն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված բանկում «Արմոբիլ» անվտանգության ծառայության աշխատակից՝ Երևանի բնակիչ 54-ամյա Սամսոն Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04:30-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում երկու դիմակավորված անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են նշված հասցեում տեղադրված՝ ՍՊԸ-ներից մեկին պատկանող վճարային տերմինալը և այնտեղից գողացել դրամապահոցը։
Ըստ անվտանգության աշխատակցի՝ դրամապահոցում եղել է մոտ 4 միլիոն դրամ գումար։