|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Մեղրիում գնալով նախընտրական կրքերը թեժանում են։ Մեր տեղեկություններով, հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնելու ԶՊՄԿ-ից երկու տարի առաջ ազատված գնումների բաժնի պետ Սերգո Գալստյանը, որին մեղադրում էին ինչ-ինչ ֆինանսական կեղծիքների մեջ։ Օրերս նա Մեղրիում հավաք է նախաձեռնել ու սեփական կուսակցությունն է բացում՝ «Խաղաղության խաչմերուկ» անունով։
Ըստ գործող կարգի, կուսակցություն հիմնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվեր մոտ մեկ ամիս առաջ՝ azdarar.am կայքում։ Չնայած մենք համակարգում չգտանք «Խաղաղության խաչմերուկ» անունով կուսակցություն, բայց այս տարվա հունիսին գրանցվել է «Խաղաղության խաչմերուկ» ՍՊ ընկերություն։ Ըստ պետռեգիստրի բաց տվյալների՝ ընկերության հասցեն նշված է Սերգո Գալստյանի Մեղրիի հասցեն։ Ի դեպ, ՀՀ ընտրողների ռեգիստրում նույնպես Սերգո Գալստյանը գրանցված է այդ հասցեում։ Նա 41 տարեկան է, ունի բիզնեսներ։