|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Զինված ուժերում ողբերգական դեպքերը գրանցվում են, 1-2 օր դրա շուրջ աղմուկ-հիասթափություն է, իսկ հետո զոհվածի ընտանիքները մնում են իրենց դժբախտության հետ, մեղադրյալների ու նրանց ընտանիքների կյանքը վերածվում է դժոխքի: Ու վերջ:
Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոնները մտածողությունն ու գաղափարական ազդեցությունն են:
Մարդիկ տարբեր կենցաղային, կրթական, դաստիարակչական վիճակով մտնում են բանակ: Եթե այդ ամենը չեփվի կանոնադրական, գաղափարական և արժեհամակարգային ճանապարհով, ապա կստանանք այն, ինչը հիմա ստանում ենք:
Առանց այս ճանապարհի՝ առհասարակ անիմաստ է քննարկել բանակի, դրա մարտունակության կամ ապագայի մասին»: