|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանը հույս ունի, որ ուկրաինական խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը կպսակվեն հաջողությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք աշխատանքային ուղիներով կապի մեջ ենք ամերիկացիների հետ, և մենք հույս ունենք, որ նրանց ջանքերը՝ ողջ իրավիճակը խաղաղ զարգացման ուղու վրա դնելու ջանքերը, այնուամենայնիվ, կպսակվեն հաջողությամբ», - նշել է Պեսկովը։
«Ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, մենք բաց ենք մնում դրա համար», - պարզաբանել է Կրեմլի խոսնակը։