|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի և շահագրգռված է Հայաստանում քաղաքական դաշտի «մաքրումով»։
«Արևմուտքի միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին դարձել է աննախադեպ, և ՀՀ պետական ապարատը փաստացի տեղափոխվել է ձեռքով կառավարման ռեժիմի։
Քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարները դարձել են Հայաստանի ներկայիս իշխանության բնորոշ գիծը։ Քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ նոր ճնշումների փուլ է։
Երևանի և Մոսկվայի հարաբերությունների խզումը Հայաստանի քաղաքացիների համար կունենա ծանր հետևանքներ, իսկ ԵՄ-ին դա բացարձակապես չի հետաքրքրում։
Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին դատելու է ոչ թե հայտարարություններով, այլ գործերով»,- նշել է նա։