|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը՝ OFAC-ը, ընդհանուր լիցենզիա է տրամադրել իրանական նավթի, նավթաքիմիական արտադրանքի և նավթամթերքի հետ կապված գործարքների համար «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Լիցենզիան թույլատրում է իրանական նավթի, նավթաքիմիական արտադրանքի և նավթամթերքի արտադրության, վաճառքի, առաքման և բեռնաթափման հետ կապված գործարքները։ Փաստաթուղթը կգործի մինչև 2026 թվականի օգոստոսի 21-ը։
Նշվում է, որ լիցենզիան տարածվում է նաև այն նավերի հետ գործարքների վրա, որոնք արգելափակված են ԱՄՆ պատժամիջոցային ռեժիմների շրջանակում։
Փաստաթղթի համաձայն՝ իրանական նավթի, նավթաքիմիական արտադրանքի և նավթամթերքի գնման դիմաց հաշվարկները կարող են իրականացվել ԱՄՆ դոլարով։