|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմիններն ամրապնդեն կրթական և սոցիալական համակարգերի անվտանգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Կառավարության հետ խորհրդակցության ժամանակ ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ արտաքին մարտահրավերները «ժամանակավոր են, իսկ երեխաները և երիտասարդ սերունդը՝ Ռուսաստանի ապագան»։
«Ցավոք, մենք կարող ենք հաստատել, որ մեր հակառակորդները չեն տատանվում ահաբեկչական գործողություններ իրականացնելիս՝ նկատի առնելով Ստարոբելսկի հանրակացարանի վրա հարձակումը»,- նշել է Պուտինը։
«Ես ևս մեկ անգամ հատուկ ծառայությունների և բոլոր իրավապահ մարմինների ղեկավարների ուշադրությունն եմ հրավիրում ինչպես հակաահաբեկչական անվտանգության, այնպես էլ, ընդհանուր առմամբ, կրթական և սոցիալական համակարգի և ենթակառուցվածքների անվտանգության ամրապնդման անհրաժեշտության վրա։ Խնդրում եմ անհապաղ կատարել անհրաժեշտ աշխատանքները», -ասել է Պուտինը։
Միջազգայնորեն չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստարոբելսկ բնակավայրի քոլեջի վրա հարձակումը տեղի է ունեցել մայիսի 22-ի գիշերը։ Ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է 21 մարդ, 42 մարդ վիրավորվել է։