|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կիրականացվի հերթական տարանցիկ մատակարարումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այսօր «Բիլաջարի» կայարանից Բյոյուք-Քեսիք կայարանի ուղղությամբ կուղարկվի 12 վագոն պարարտանյութ՝ 828 տոննա ընդհանուր քաշով, և 6 վագոն ածուխ՝ 414 տոննա ընդհանուր քաշով։
Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։