|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Պարզվում է` դատավորները հուզվում կամ վատանում են, երբ մարդիկ իրենց մասին իրականությունն են հնչեցնում: Խոսքս առաջին հերթին վերաբերվում է իշխանության կցորդություն ստանձնած և քաղաքական հանձնարարություն կատարողներ դատավորներին: Իրենք արդարադատությունը ստորադասում են նեղ քաղաքական շահերին, ազդում մարդկային ճակատագրերի վրա, ակնհայտ անարդարացի որոշումներ կայացնում, իսկ հետո բողոքում, թե մեզ վիրավորում կամ անհարկի մեղադրում են: Մեկ-մեկ հետ նայեք ու տեսեք, թե ինչ հետագիծ ունեք ու ինչ ամոթալի հետք եք թողնում համակարգի և, առհասարակ, արդարադատության համար. միգուցե կհասկանաք ու հոխորտալու փոխարեն մի օր ներողություն կխնդրեք»։