|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վան քաղաքի Վերին Բաքրաջլը թաղամասում գտնվող պատմական հայկական Վարագավանքի մեծ մասն ավերված է․ գմբեթները փլված են, որմնանկարներն ու արձանագրությունները՝ վնասված։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վանքը, որը հայտնի է նաև որպես «Յոթ եկեղեցիներ», կառուցվել է 8-րդ դարում և եղել հոգևոր կարևորագույն կենտրոններից մեկը։
Տարիներ շարունակ վերանորոգման չենթարկված վանքը մասամբ պահպանվում է միայն տեղի բնակիչների ջանքերով։ Ամեն տարի արտերկրից ժամանող հայերն այցելում են վանք և իրենց կրոնական արարողություններն անցկացնում ավերակների մեջ։
Թաղամասի բնակիչներն իշխանություններից պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել, քանի դեռ պատմական նշանակալի արժեք ունեցող այդ կառույցը լիովին չի փլուզվել ու վերացել։