|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն զարմացած է խորհրդարանի ընդունած հավաքների և ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ եվրոպացի քաղաքական գործիչների բացասական արձագանքից: Այս մասին փետրվարի 8-ին լրագրողներին ասել է Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ կատարված փոփոխությունները խստացնում են քաղաքացիների պատասխանատվությունը կատարված իրավախախտումների համար:
«Այս օրենսդրական փոփոխություններն ուղղված են հասարակության մեջ ատելության տարածման կանխմանը, և երբ կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են մեր խորհրդարանի որոշումներով, դա մեզ մոտ թյուրիմացություն և զարմանք է առաջացնում։ Նրանք աջակցում են ատելությանը, մարդկանց վիրավորանքներին, այդ ամենը Եվրոպայի հետ ոչ մի կապ չունի»,-ասել է Վրաստանի վարչապետը:
Նրա խոսքով ՝ պետությունը թույլ չի տա արմատական ընդդիմությանն անպատիժ վիրավորել քաղաքական ընդդիմախոսներին:
«Չի կարելի, որ արմատական ընդդիմության 400 ներկայացուցիչ խնդիրներ ստեղծի Վրաստանի 4 միլիոնանոց բնակչության համար»,-ասել է Կոբախիձեն: