|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում 70 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Վորոնեժի, Բելգորոդի և Կուրսկի շրջաններում, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 70 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, խոցվել է 27 ԱԹՍ՝ Ռոստովի մարզի տարածքում, 25-ը՝ Վոլգոգրադի մարզի տարածքում, 7-ը՝ Աստրախանի մարզի տարածքում, 5-ը՝ Վորոնեժի մարզի տարածքում, 4-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում, 2-ը՝ Կուրսկի շրջանի տարածքում: