|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը ստանձնած Նիկոլաս Մադուրոյի հետ: Նա հանդիպման ժամանակ Մադուրոյին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքները: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ն, այս մասին հայտնել է Պետդումայի մամուլի ծառայությունը:
Երրորդ ժամկետով Վենեսուելայի ղեկավար ընտրված Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունվարի 10-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Վյաչեսլավ Վոլոդինը ներկայացրել է Ռուսաստանը Մադուրոյի պաշտոնը ստանձնելու արարողությանը:
Պետդումայի նախագահը մասնակցել է նաև երդմնակալության հանդիսավոր շքերթին: