|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրավաբան Վահե Գրիգորյանը տեղեկացնում է, որ 2023 թ. հունիսից մինչև 28.02.24 թ. կազմված ավտոմեքենանների ապակիների մգեցվածության չափի հիմքով տուգանքները ոչ իրավաչափ են համարվել։
«Սիրելի քաղաքացիներ,
Վճռաբեկ դատարանը մերժել է պարեկային ծառայության` ապակիների մգեցվածության ակտը վերացնող վճռի դեմ բողոքը վարույթ ընդունել.
Այլևս անբողոքարկելի և ուժի մեջ մտած փաստ է, որ 2023թ. տարվա հունիսից մինչև 28.02.24 ՀՕ-97-Ն օրենքի ուժի մեջ մտնելու պահը կազմված ավտոմեքենանների ապակիների մգեցվածության չափի հիմքով տուգանքները ոչ իրավաչափ էին:
Իմիջիայլոց, նույն գործերով ուժի մեջ է մտել նաև Վերաքննիչ դատարանի թվով մեկ այլ որոշում և Վարչական դատարանի երկու վճիռներ»: