|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը փառահեղ հաղթանակով նվաճեց Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում 22-ամյա Մալխաս Ամոյանը գոտեմարտեց աշխարհի փոխչեմպիոն, Ասիայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ եւ հաղթեց 6:5 հաշվով (ուղիղ եթեր):
Մրցակիցները գոտեմարտի մեկնարկում գրկախառնվեցին, հետո նոր մեկնարկեցին։