|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Զբոսաշրջիկը երբ ժամանում է Հայաստան, պետք է պայմաններ ստեղծվեն, նրանց հարմարավետությունը ապահովելու համար․ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Զբոսաշրջիկը լինում է ՀՀ տարբեր մարզերում և տեսնում, որ պետքարանների խնդիր կա, պատմամշակութային վայրերում ահռելի աղբ կա, որը պետք է լուծեն պատկան մարմինները»,-ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ զբոսաշրջիկը գալիս և զարմանում է, երբ աղտոտված է տեսնում մեզ համար կարևորություն ներկայացնող վայրերը։
«Պետք է խստացնել պատիժները, եթե ցանկանում ենք զարգանա զբոսաշրջությունը»,- ընդգծեց պատգամավորը։
Մանրամասն տեսանյությում՝