|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանը կողմնակից է հետկոնֆլիկտային փուլում հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ նշեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Հետկոնֆլիկտային կարգավորումը տարբեր փուլերից կազմված գործընթաց է, անցյալ տարվա վերջից հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի լճացում էր նկատվում»,- հավելեց Բայրամովը։
Նա ընդգծեց, որ վերջին ամիսներին այս հարցում առաջընթաց է գրանցվել, ներառյալ` երկու երկրների առաջնորդների հանդիպումը: Նրա խոսքով՝ այսօրվա բանակցությունները հնարավորություն կտան շարունակել հայկական պատվիրակության հետ քննարկել առկա բոլոր հարցերը, նաև՝ խաղաղության պայմանագրի շուրջ հարցերը: