|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում ժամը 19։00-ին հանրահավաք կանցկացնի։
Նշենք, որ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթ են անցկացնում Երեւանի փողոցներում: ԱԳՆ-ի մոտ ընդդիմադիր պատգամավորները ցանկացան հանդիպել նախարարների հետ, սակայն նրանք կա՛մ տեղում չէին, կա՛մ խուսափեցին նման հանդիպումից: Ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես, ցանկանում են հասկանալ, թե այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան, հասարակական գործիչը ինչ դիրքորոշում ունի Արցախի հարցում, արդյո՞ք համաձայն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում:
Այնուհետև շարժման անդամները քայլերթով շարժվեցին դեպի Ռադիոտուն, ԵՊՀ, ՀՊՏՀ։ Համալսարաններում շարժման անդամներին չհաջողվեց հանդիպել ռեկտորների հետ։ ԵՊՀ-ում ասել էին, թե Հովհաննես Հովհաննիսյանը տեղում չէ, թեպետ պատգամավորները ֆիքսել էին, որ ռեկտորը դուռը փակել է ներսից, իսկ ՀՊՏՀ-ում ռեկտորը հանդիպման էր։