|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ-ում ավարտվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրության քննարկումը։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ՀՀ ՄԻՊ-ն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդ-ով։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց, որ քվեարկությունը կտևի 1 ժամ, կավարտի 16։30-ին։
Հիշեցնենք՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ՄԻՊ-ի պաշտոնի համար առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։