|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ֆիզիկայի գիտավանի բնակիչները ֆեյսբուքյան իրենց էջում ահազանգում են բազմաբնակարան շենքի կառուցման նպատակով կանաչ տարածքի վերացման մասին։
«Հենց հիմա «Ռատկո ՍՊԸ-ն» ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում․ այն հատվածում, որի սեփականության օրինականությունը այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հանրությանը։ Պահանջում ենք կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը: Անհապաղ», - գրել են բնակիչները՝ կից հրապարակելով տեսանյութ։