|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Անցյալ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղի տարածքում հարձակողական գործողություն իրականացրած Ադրբեջանը կարող է պատրաստվել Հայաստանի հետ նոր զինված բախման: Նման կարծիքը հայտնել է ռուսական «Ռեպորտյոր»–ը։
Պարբերականը, վկայակոչելով օտարերկրյա լրատվամիջոցներ, գրում է, որ Բաքուն, հավանաբար, կփորձի գրավել հայկական Սյունիք մարզը, որպեսզի Ադրբեջանի հիմնական մասը կապվի Նախիջևանի հետ:
Հրապարակման մեջ ասվում է, որ կան մի շարք նշաններ, որոնք կարող են ցույց տալ, որ Բաքուն պատրաստվում է նոր պատերազմի: Այսպես՝ Իլհամ Ալիևը խոսել է դեպի Նախիջևան ապագա տրանսպորտային միջանցքի մասին: Ըստ նրա՝ այդ մայրուղին պետք է անցնի Զանգեզուրով (Սյունիքի մարզ), որը քաղաքական գործիչն անվանել է Ադրբեջանի պատմական հատված:
Ադրբեջանի նախագահը մատնանշել է նման միջանցքի ստեղծումը կանխելու՝ Երևանի փորձերի ապարդյունությունը:
Լրագրողների կարծիքով՝ այս դիրքորոշումն ազդարարում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ զինված ուժ կիրառելու պատրաստակամության մասին: