|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
COVID-19 երրորդ ալիքի սկիզբը կախված կլինի «մարդու վարքից»: Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Երկրորդ ալիքը: Այո, այն այժմ անկում է ապրում ամբողջ աշխարհում: Դեռևս բավարար կոլեկտիվ իմունիտետ չկա, դեռ արգելապատնեշ չկա: Եթե զգույշ չլինենք, այո, երրորդ ալիքը հնարավոր է»,-ասել է նա:
Այնուամենայնիվ, Վույնովիչը չի կանխատեսել, թե երբ կավարտվի կորոնավիրուսային համաճարակը: Ըստ ԱՀԿ ներկայացուցչի՝ դա կարելի է ասել, երբ «դեպքերի թիվը աշխարհի բոլոր տարածաշրջաններում միաժամանակ նվազի համաճարակաբանական շեմից ցածր մակարդակի», և առողջապահության համակարգի բեռը, կորոնավիրուսի հետ կապված, չխանգարի դրա բնականոն գործունեությանը: