|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը միշտ հակված է լինելու անվերջ պատերազմները դադարեցնելուն:
«ԱՄՆ ռազմական ներկայությունն Աֆղանստանում վերջին 19 տարվա ընթացքում ամենացածրն է: Նմանապես, Իրաքն ու Սիրիան երկար տարիների ամենացածր կետում են: Ես միշտ ձգտելու եմ դադարեցնել անվերջ պատերազմները»,- ասել է Թրամփը Սպիտակ տան կողմից հրապարակված գրավոր հայտարարությունում:
Թրամփն ասել է, որ վերակառուցել է ԱՄՆ զինված ուժերը: «Ինձ համար մեծ պատիվ էր վերակառուցել մեր զինված ուժերը և համազգեստով մեր համարձակ տղամարդկանց ու կանանց աջակցություն ցուցաբերել: Ներդրվել է 2,5 տրիլիոն դոլար, այդ թվում` ԱՄՆ-ում արտադրված գեղեցիկ նոր սարքավորումների մեջ»,- ասվում է տեքստում: