|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանշաններ. հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։
Միաժամանակ, նախագահի գրասենյակը հաղորդում է, որ ելնելով առողջական վիճակից, Արմեն Սարգսյանը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով: Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը։
Հունվարի 3-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության։ Սակայն նախագահի գրասենյակը հաղորդեց, որ Արմեն Սարգսյանի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել և նախագահն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։