|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները կվերահսկեն ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
Մասնավորապես՝ դրանք գործի կդրվեն ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկման շրջանների ավիամոնիթորինգի իրականացման համար։
Միևնույն ժամանակ նշվում է՝ ուղղաթիռները կկիրառվեն դժվար հասանելի շրջաններում՝ խաղաղապահ զորախմբի անձնակազմի և նյութատեխնիկական աջակցության տեղափոխման համար։
Ուղղաթիռները Երևանի օդանավակայն են տեղափոխվել ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռներով։