|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ոստիկանները հանրահավաքի մասնակիցների հանդեպ կիրառված բռնությունների շրջանակներում Ազատության հրապարակից քիչ առաջ բերման ենթարկեցին նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանին:
Հիշեցնենք՝ 17 կուսակցությունների խորհուրդն այսօր ժամը 13:00-ին հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: Քաղաքական ուժերը պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը:
Ոստիկանները հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առայժմ խոչընդոտում են այցելել Ազատության հրապարակ:
Նրանք զանգվածորեն բերման են ենթարկում ինչպես հայտնի քաղաքական գործիչներին և առաջնորդներին, այնպես էլ մասնակիցներին:
Լրացում. ՀՅԴ ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանն ավելի ուշ ազատ է արձակվել: