|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Երկու ձեռքով միանում եմ հայտարարությանը և ստորագրում բոլոր նախադասությունների տակ», - Yerkir.am-ի այն հարցին, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի «Ազգային միաբանություն» կուսակցությունը ՀՀ քաղաքական ուժերի՝ րոպեներ առաջ տարածած հայտարարության վերաբերյալ, այսպես պատասխանեց կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքական կուսակցությունները քիչ առաջ հայտարարություն են տարածել, որտեղ անդրադառնում են Արցախում ստեղծված իրադրությանը և պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում ենք՝ ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը, իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ: