|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանը ողջունում է Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը՝ որպես քայլ դեպի խաղաղություն»,- գրել է նախարարը:
Իրանն իր հարևաններին նաև կոչ է արել սկսել բովանդակային երկխոսություն՝ հիմնված միջազգային իրավունքը հարգելու վրա: Զարիֆը նաև նշել է, որ իրենք գնահատում են ռուս հարևանների կառուցողական ջանքերը: