|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանի սահմանապահ զորքերի փոխհրամանատար Ղասեմ Ռեզաեին հայտնել է, որ սահմանային գոտում հանդիպում է ունեցել ադրբեջանական կողմի պաշտոնյաների հետ, որոնք ներողություն են խնդրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի արձակման հետեվանքով արկերի եւ հրթիռների՝ Իրանի տարածքում ընկելու առնչությամբ,- հաղորդում է իրանական «Մեհր» գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի Պաշտպանության նախարար Ամիր Հաթամին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմող կողմերին զգուշացրել էր, որ իրանական կողմը կտրուկ քայլեր է ձեռնարկելու, եթե հրետակոծության ժամանակ արձակվող արկերը կրկին հայտնվեն Իրանի տարածքում: Մինչ այդ՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանակն 2 հրթիռ ընկել էր Իրանի տարածում՝ Խոդա-ֆերին գավառում, որի հետեւանքով 6-ամյա երեխա էր վիրավորում ստացել, իսկ իրանի զինված ուժերը խոցել էին իրենց օդային տարածքում հայտնված ադրբեջանական ԱԹՍ: