|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հերթական տեսանյութն է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» խորագրի ներքո: Նա ներկայացրել է, թե ինչ է կառուցվում Գեղարքունիքի մարզում:
Նշվում է, որ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցվում է Գավառի թիվ 2 հիմնական դպրոցը։ Տեղադրվել են հակահրդեհային և ջերմամեկուսիչ համակարգեր։ Տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։ Դպրոցի կունենա թեքահարթակներ, վերելակ եւ հարմարավետ մարզադահլիճ: Շահառու դպրոցականների թիվը 576 է:
Ներդրվել է 1,3 մլրդ դրամ: Դպրոցը կառուցվել է 1970 թվականին եւ առաջին անգամ է հիմնանորոգվում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.