|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Չնայած ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումներին՝ 2020 թվականի հունիսին Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից:
2020 թվականի հունիսի 29-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 84 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունիսն Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 39 միլիոն 310 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 143 միլիոն 779 հազար խորանարդ մետր ջուր: