|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունիսի 20-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին քննադատել է Եվրամիությանը՝ Միացյալ Նահանգներում ժողովրդին «բարբարոսաբար ճնշելու հարցում խուլ լռության կապակցությամբ»: Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
«Այն ժամանակ, երբ ամերիկյան վարչակարգը ժխտում է սեփական ժողովրդի իրավունքները և դաժանորեն ճնշում է խաղաղ բողոքի ցույցերը, Եվրոպայում և դրանից դուրս այսպես կոչված իրավապաշտպանների խուլ լռությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս նրանց անանկեղծությունը, կեղծավորությունը և երկակի ստանդարտները», - գրել է Մուսավին Twitter- ի իր էջում։