|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թունիսի հարավարևելյան ափին նավաբեկության հետևանքով 52 մարդ է զոհվել. այս մասին գրում է TRT-ն՝ հղում անելով Թունիսի իշխանություններին։
Նշվում է՝ զոհերի մեծ մասը եղել են միգրանտներ։ Մահացել է նաև 48-ամյա կապիտանը, ով եղել է Թունիսի քաղաքացի։ Ընդհանուր առմամբ Իտալիա ուղևորվող նավում եղել է 53 մարդ։ Այս պահին որոնումները շարունակվում են։
Նավում միգրանտներ են եղել նաև աֆրիկյան տարբեր երկրներից։
Դեպքի պատճառների մասին դեռևս նորություններ չեն հաղորդվում։