|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Զինծառայողների մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով մայիսի 6-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն:
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողները դաշտային պայմաններում ցուցադրել են մարտի նախապատրաստման և վարման բարձր պատրաստություն, հրամկազմի գործողությունները և ստորաբաժանումների փոխգործակցությունը գնահատվել են գերազանց: