|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իսրայելի Պաշտպանության նախարար Նաֆթալի Բեննեթը հայտարարել է, որ Նես-Ցիոնե կենսաբանական ինստիտուտում հրեա գիտնականները հայտնաբերել են Covid-19-ի դեմ հակամարմին։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է timesofisrael.com կայքից։
Այս մասին հայտնի է դարձել հրեա նախարարի՝ ինստիտուտ այցելությունից հետո։ Համաձայն Բեննեթի հայտարարության՝ հակամարմինը օրգանիզմում գրոհում է վիրուսի վրա և հանգեցնում նրա ոչնչացմանը։ Հակամարմնի ստեղծման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Ինստիտուտը պատրաստվում է դիմել միջազգային կազմակերպություններին՝ դեղամիջոցի մասսայական արտադրության համար։
Ինստիտուտում դեռևս չեն մեկնաբանել այս հայտնագործությունը, սակայն բազմաթիվ փորձագետներ նշում են, որ նման հայտնագործության հնարավորությունը բավական բարձր է։